Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահության լրատու 16-17.2012


Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919

Օրակարգում են մարզային խնդիրները

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի մոտ մարզպետարանների առողջապահության  բաժինների պետերի մասնակցությամբ այսօր կայացած գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ քննարկվեցին ոլորտում առկա թերությունների և բացթողումների վերացման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքը և 2013-ին բնականոն գործունեության համար իրական հիմքերի ապահովման հարցերը:

 

Մարզերի առողջապահության ոլորտի պատասխանատուները  ներկայացրեցին, որ նախարարի հանձնարարությամբ խորհրդակցություններ են անցկացվել մարզային բուժհաստատությունների ղեկավարների հետ, որոնցում քննարկել են  առկա խնդիրները` մասնավորապես պետական պատվերի շրջանակներում իրականացվող բժշկական օգնության կազմակերպման, բժշկական պարագաների և դեղերի գնումների գործընթացի, անվճար և արտոնյալ պայմանններում դեղերի տրամադրման և այլ հարցեր։ Խնդիրները քննարկվել են նաև բուժհիմնարկների կոլեկտիվների հետ։ 

 

Նախարարին տեղեկացրեցին, որ բուժհաստատություններից ստացված 2013թ. գնումների պլանները մարզպետարաններում քննարկվելուց հետո ներկայացվել են ՀՀ առողջապահության նախարարություն։ 

 

Դերենիկ Դումանյանը կարևորեց, որ հսկողություն սահմանելուց զատ բուժհիմնարկներին օգնեն գնումների գործընթացը ճիշտ կազմակերպելու գործում։ 

 

Նախարարը նաև հանձնարարեց, որ մինչև նոյեմբերի վերջը պատրաստ լինեն պետական պատվերի շրջանակներում անվճար բուժօգնության կազմակերպման չափորոշիչները` ըստ բուժօգնություն իրականացնող կազմակերպությունների` ամբուլատորիա, ընտանեկան բժշկի գրասենյակ, պոլիկլինիկա, հիվանդանոց։ Եկող տարվանից մարզերից Երևան հիվանդների ուղեգրումները ևս կկանոնակարգվեն։

 

Մարզպետարանների առողջապահության  բաժինների պետերը Դերենիկ Դումանյանին ներկայացրեցին նաև Երևանի բազմապրոֆիլ  բժշկական կենտրոնները նախարարի հրամանով մարզային բժշկական կենտրոններին կցելու արդյունքում մասնագետների մարզային այցերի մասին։ Նախարարը հանձնարարեց ամեն շաբաթ տեղեկացնել այդ այցերի արդյունքների մասին և հորդորեց այդ գործընթացում առավել ակտիվորեն ընդգրկել մարզային  գլխավոր մասնագետներին։ 

 

Դերենիկ Դումանյանը տեղեկացրեց, որ պետպատվերի տեղադրման բուժհիմնարկների հետ կնքվող նոր ձևաչափի պայմանագրում ամրագրվում են բժշկական ծառայության որակի ապահովման, ինչպես նաև բուժանձնակազմի նվազագույն աշխատավարձի կարգավորման հարցերը։  

 

Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին նաև այլ հարցեր։ 

Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 16-17.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ